Ապրիլին Հայաստանում փողի բազան կրճատվել է 3,1%–ով և 755,5 մլրդ դրամ կազմել

03.06.2014 12:13
Ապրիլին Հայաստանում փողի բազան կրճատվել է 3,1%–ով և 755,5 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Փողի բազայի ծավալը Հայաստանում 2014 թվականի ապրիլի վերջին, մարտի համեմատ, կրճատվել է 3,1%–ով և 755,5 մլրդ դրամ կազմել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս ապրիլի վերջին կազմել է մոտ 392,6 մլրդ դրամ` մարտի 382,5 մլրդ դրամի դիմաց։

Դրամով պարտադիր պահումների մեծությունը կազմել է 189,5 մլրդ դրամ` նախորդ ամսվա ավելի քանի 182,16 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պահումների ծավալը` ավելի քանի 170,4 մլրդ դրամ` մարտի 209,4 մլրդ դրամից դիմաց։

Զուտ միջազգային պահուստները 2014 թվականի ապրիլի վերջին կազմել են 504,9 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ նվազելով 7,3 %–ով, իսկ զուտ ներքին ակտիվների թիվը հաշվետու ժամանակահատվածում` շուրջ 250,6 մլրդ դրամ` մարտին գրանցված 234,8 մլրդ դրամից դիմաց։ ($1-ը` 413,49 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև