ՎՏԲ–Հայաստան բանկը մասնաճյուղեր է վերագործարկել Երևանում, Հրազդանում և Արտաշատում

04.06.2014 11:00
ՎՏԲ–Հայաստան բանկը մասնաճյուղեր է վերագործարկել Երևանում, Հրազդանում և Արտաշատում

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ—Հայաստան բանկը վերագործարկել է Երևանի «Խորհրդային», ինչպես նաև Հրազդանի և Արտաշատի վերանորոգված և թարմացված մասնաճյուղերը։

Մասնաճյուղերի բացման արարողությանը մասնակցել են ՎՏԲ–Հայաստան բանկի ղեկավարները, Արարատ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ինչպես նաև ՀՀ ԿԲ, բիզնեսի, կրթության,մշակույթի ներկայացուցիչներ։

ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է, որ բանկը երաշխավորում է, որ հաճախորդներին կտրամադրվի ծառայությունների ողջ շրջանակը։

«Իսկ վերանորոգված մասնաճյուղերի գլխավոր առանձնահատկությունը արագ և որակյալ սպասարկումն է` լավ տեխնիկական բազայով», – ասել է նա։

Վերանորոգված մասնաճյուղերում իրականացվել են մի շարք համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացի օպտիմալացմանը, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացմանն ու ամբողջական տեխնիկական վերազինմանը, ինչպես նաև ՎՏԲ խմբի ապրանքանիշին և ֆիրմային ոճին մասնաճյուղի համապատասխանեցմանը։

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, գոտիները բաժանված են` ըստ հաճախորդների սպասարկման և ապրանքների տեսակի, ստեղծվել են առանձին գոտիներ հաճախորդների անհատական սպասարկման համար։ «Հրազդան» մասնաճյուղի աշխարհագրական դիրքը փոխվել է` հաճախորդների հարմարավետության նպատակով։

Մասնաճյուղերի բացմանը ներկա բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքերով` բոլոր մասնաճյուղերում հաճախորդների համար հասանելի կլինեն մանրածախ վարկային ապրանքների բոլոր տեսակները, իսկ մասնաճյուղի գտնվելու վայրից կախված` հատուկ ուշադրություն կդարձվի որոշակի վարկային ապրանքներին։

«Օրինակ, Արտաշատում շատ պահանջված են գյուղատնտեսական վարկերը, սակայն միաժամանակ մյուս վարկային ապրանքները ևս կլինեն ուշադրության կենտրոնում», – ավելացրել է Խաչատրյանը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 307,6 մլրդ դրամ (տարեսկզբից աճը կազմել է 2,65 տոկոս), պարտավորությունները` 262,5 մլրդ դրամ (0,12 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 45,1 մլրդ դրամ (20,3 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 229,9 մլրդ դրամ (5,89 տոկոսի աճ), բանկի շահույթը` 537 մլն դրամ ($1 - 413,59 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև