«Անելիք Բանկն» արժանացել է AVERS դրամական փոխանցումների համակարգի «Հեռանկարային գործընկեր» սերտիֆիկատի

04.06.2014 12:30
«Անելիք Բանկն» արժանացել է AVERS դրամական փոխանցումների համակարգի «Հեռանկարային գործընկեր» սերտիֆիկատի

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է AVERS դրամական փոխանցումների համակարգի «Հեռանկարային գործընկեր» սերտիֆիկատի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Սերտիֆիկատի հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2014թ. Մայիսի 30-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացված «Դրամական փոխանցումների շուկաներ, բանկային մետաղադրամներ և մետաղներ» միջազգային 6-րդ կոնֆերանսի ժամանակ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանի համոզմամբ` սերտիֆիկատի շնորհումն ազդարարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի և AVERS համակարգի համագործակցության սկիզբը:

«Ես վստահ եմ, որ մեր Բանկի և AVERS-ի միջև կձևավորվի երկարատև և սերտ համագործակցություն և այս համակարգը «Անելիք Բանկ»-ի դրամական փոխանցումների ցանկի մեջ կունենա իր կայուն տեղը»,- ավելացրեց նա:

Ըստ Գևորգյանի` բանկի հաճախորդները AVERS-ի միջոցով հնարավորություն կունենան արագ և հարմարավետ պայմաններով ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ դեպի աշխարհի տարբեր երկրներ։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև MONEYGRAM, ANELIK, INTELEXPRESS և Tandem դրամական փոխանցումների համակարգերով:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` – «Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև