Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալն ապրիլին աճել է 21.8%–ով` հասնելով 1,6 տրլն դրամի

05.06.2014 13:15
Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալն ապրիլին աճել է 21.8%–ով` հասնելով 1,6 տրլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2014թ.–ի ապրիլի վերջին կազմել է մոտ 1 602,9  մլրդ դրամ` 2013 թ.–ի ապրիլի համեմատ ավելանալով 21.8 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` ռեզիդենտներից ստացված ավանդները հաշվետու ամսում կազմել են 1 202.9 մլրդ դրամ` ավելանալով մոտ 19.7 տոկոսով։ Միաժամանակ ռեզիդենտներից ստացված դրամային ավանդները կազմել են 472,6 մլրդ դրամ (25,4 տոկոս աճ), իսկ արտարժույթով ավանդները` 730.3 մլրդ դրամ (16.2 տոկոս աճ)։

Ռեզիդենտների ցպահանջ ավանդներն ապրիլի վերջին կազմել են մոտ 358,2 մլրդ դրամ (19.9 տոկոս աճ) կամ համախառն ավանդների 29,8 տոկոսը, որից դրամային ավանդները կազմել են 188.6 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 169.6 մլրդ դրամ։

Միաժամանակ ռեզիդենտների ժամկետային ավանդները 2014 թ.–ի ապրիլին կազմել են 844,7 մլրդ դրամ (19.5 տոկոսի աճ), որից դրամային ավանդները` 284 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 560.7 մլրդ դրամ։

2014 թ.–ի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ ($1-ը` 413,71 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև