Ռուսաստանի համար փողերն այժմ տպելու է բաժնետիրական ընկերությունը

05.06.2014 14:57
Ռուսաստանի համար փողերն այժմ տպելու է բաժնետիրական ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում կանխիկ փողերի` աշխարհում խոշորագույն արտադրող «Գոզնակ» դաշնային պետական ունիտար ձեռնարկությունը  (ԴՊՈՒՁ) կվերակազմավորվի բաժնետիրական ընկերության` պետության հարյուրտոկոսանոց մասնակցությամբ։ Վերակազմավորման մասին հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Փաստաթղթի համաձայն` «Գոզնակի» վերակազմավորումը ԲԸ–ի պետք է ավարտվի 18 ամսում։ Դրանցի հետո կառավարությունը կներկայացնի «Գոզնակը» Ռուսաստանի ռազմավարական ձեռնարկությունների ցանկում ընդգրկվելու վերաբերյալ առաջարկությունները։

Բացի այդ, նոր հրամանագրով «Գոզնակը» դուրս է բերվել պետական և մունիցիպալ ձեռնարկությունների սեփականաշնորհման պետծրագրի դրույթների գործողություններից, հաղորդում է РБК–ն։

«Գոզնակը» ԲԸ–ի վերակազմավորելու անհրաժեշտությունը Տնտեսական զարգացման նախարարության (հենց այդ գերատեսչությունն է զբաղվել Պուտինի ստորագրած հրամանագրի նախագծի պատրաստմամբ) փորձագետները բացատրել են նրանով, որ ԴՊՈՒՁ–ին առաջադրվող պահանջները խանգարում են «Գոզնակին» գործունեության նոր ուղղություններ զարգացնել և նոր, այդ թվում` անալոգ չունեցող արտադրանք առաջ տանել շուկայում։

«ԴՊՈՒՁ–ի համար բացակայում է որոշումների օպերատիվ ընդունման, այդ թվում` խոշոր գործարքներին հավանություն տալու, տեխնոլոգիական սարքավորումների և գիատական հետազոտությունների և մշակումների իրականացման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման համար փոխառություններ և բանկային երաշխիքներ ստանալու հնարավորությունը»,– ասվում է Տնտեսական զարգացման նախարարության պատրաստած բացատրական գրությունում։

Փաստաթղթում նշվում է, որ ԴՊՈՒՁ տնտեսական գործունեության բազմաթիվ հարցեր պահանջում են ՌԴ նախագահի և կառավարության որոշումների ընդունում, ինչն էապես ձգձգում է նախագծերի իրականացման ժամկետները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև