Ուիլյամս. «ԿԲ–ներն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն գնաճին»

06.06.2014 11:57
Ուիլյամս. «ԿԲ–ներն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն գնաճին»

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկերը ռիսկեր են ստեղծում` ավելի մեծ ուշադրություն դարձնելով ոչ թե գնաճին, այլ` ֆինանսական կայունությանը։ Այդ մասին, ինչպես հայտնում է vestifinance.ru–ն,  հայտնել է Սան Ֆրանցիսկոյի ԴՊԲ ղեկավար Ջոն Ուիլյամսը։

Նորվեգիայի և Շվեդիայի կարգավորիչները նվազեցնում են սպառողական գների աճի իրենց կանխատեսումները։ Ուիլյամսը կարծում է, որ պատճառը կենտրոնական բանկերի հատուկ ուշադրությունն է երկրների ֆինանսական կայունության հանդեպ։

«Գնի և տնտեսական կայունության տեսանկյունից գնաճային սպասելիքների պահպանումը և տնտեսական երևույթների պատշաճ արձագանքումն այսօր լավ դրամավարկային քաղաքականության ամենակարևոր տարրերն են»,– ասել է նա։

Ըստ նրա, անվանական եկամուտի կողմնորոշման գաղափարը «հետագա ուսումնասիրություն և վերլուծություն» է պահանջում։

Թեև անվանական եկամտի կողմնորոշումը կարող է կանխել հետգնման և սնանկությունների իրավունքների կորուստները, դա նաև կարող է խաթարել գնաճային սպասումները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև