«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ–ի ղեկավարությունը պարզաբանումներ է ներկայացրել բաժնետերերի առնչությամբ.

06.06.2014 16:59
«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ–ի ղեկավարությունը պարզաբանումներ է ներկայացրել բաժնետերերի առնչությամբ.

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ–ի ղեկավարությունը պարզաբանումներ է ներկայացրել բաժնետերերի կազմի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ԲՏԱ Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունը, 2014 թ.–ի փետրվարի 6-ին տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ «Կազկոմմերցբանկ» ԲԸ–ն /ԿԿԲ/ և գործարար Կ.Ռակիշևը «Սամրուկ-Կազին» Ազգային բարեկեցության հիմնադրամ /ԱԲՀ/» բաժնետիրական ընկերությունից ձեռք են բերում «ԲՏԱ Բանկ» ԲԸ–ի (Ղազախստան) 46.5%–ական բաժնետոմս։

«Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի Վարչության կողմից 2014թ. մայիսի 6-ին կայացվել է թիվ 73 որոշումը «ԲՏԱ Բանկ» ԲԸ բանկային հոլդինգի կարգավիճակի ձեռք բերման համար ««Կազկոմմերցբանկ» բաժնետիրական ընկերությանը համաձայնություն տալու մասին», – նշվում է Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի կայքում տեղակայված տեղեկատվության մեջ։

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ Կանոնադրության համաձայն` Բանկի կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի նիստը կկայանա 12.06.2014թ.: Օրակարգին կարելի է ծանոթանալ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ պաշտոնական կայքում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև