Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 6-ին նվազել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց 413,22 դրամ կազմել

06.06.2014 18:40
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 6-ին նվազել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց 413,22 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 2–ին իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, հունիսի 5–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,19 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 413,22 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 2,7  մլն դոլարի (ավելի քան 1,1  մլրդ դրամ) 13 գործարք։ NASDAQ OMX  Արմենիայում հունիսի 6–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հունիսի 6–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 413,08 դրամ, 1 եվրոն` 562,66 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև