Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $75,2 մլն

09.06.2014 13:42
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $75,2 մլն

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում  հունիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել $75,,2 մլն.` 1 դոլարի դիմաց 412,84 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 4,5 մլն եվրո և մոտ 716,9 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 560,74 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,74 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 85,3 մլն դոլար, 9,6 մլն եվրո և 99,7  մլն ռուբլի` համապատասխանաբար 413,94 դրամ, 564,51 դրամ և 11,9 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 83 մլն դոլար ($1 – 413,08 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև