«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն նորավարտ և երիտասարդ մասնագետներին հրավիրում է կարիերան սկսել հենց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում

09.06.2014 16:22
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն նորավարտ և երիտասարդ մասնագետներին հրավիրում է կարիերան սկսել հենց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում տնտեսագիտական և ֆինանսական կրթություն ստացած, սակայն դեռ աշխատանքային փորձ չունեցող նորավարտ մասնագետներին իրենց կարիերան սկսել «Անելիք Բանկ»-ում:

Ինչպես նշում են բանկի մամուլի ծառայությունից, նորարարական մտածողության, հմտությունների ու կարողությունների տեր այն երիտասարդները, որոնք ունեն համապատասխան կրթություն, Բանկում հնարավորություն կունենան ոչ միայն ամրապնդել և խորացնել իրենց գիտելիքները, այլ նաև` գործնականում կիրառել դրանք` որպես Բանկային գործառնությունների և հաճախորդների սպասարկման մասնագետներ:

«Մենք ողջունում ենք երիտասարդ մասնագետների ցանկությունը` միանալ մեր թիմին և նրանց առաջարկում ենք մեզ հետ միասին կերտել իրենց աշխատանքային կենսագրությունը: Ի դեպ, Բանկի ներկայացուցիչները հունիսի 6-ին մասնակցել են ՀՊՏՀ բակում տեղի ունեցած Աշխատանքի տոնավաճառին, որի ընթացքում ուսանողներից և նորավարտ մասնագետներից հավաքագրվել են ավելի քան 300 ինքակենսագրականներ: Վստահ եմ, որ շուտով նրանցից մի քանիսը կհամալրեն մեր գործընկերների շարքերը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` – «Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև