Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014թ.–ի ապրիլին 5.56% է կազմել

10.06.2014 13:35
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014թ.–ի ապրիլին 5.56% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը 2014 թվականի ապրիլին կազմել է 5.56 տոկոս, ինչը 0.21 տ.կ.–ով պակաս է 2014 թվականի մարտի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

ԿԲ տվյալներով` Հայաստանի ռեզիդենտների չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը կազմել է 5.47 տոկոս։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը ապրիլին բաժին է ընկել սպառողական վարկերին`1,42% (մասնաբաժինը 2014-ի մարտին` 1.35%) և առևտրին` մոտ 1.9%, (մասնաբաժինը մարտին` 0.87%)։

Միաժամանակ չաշխատող ակտիվների մասնաբաժինը շինարարությունում կազմել է 0. 74 տոկոս, մշակող արդյունաբերությունում ` 0.6 տոկոս, հիփոթեքային վարկավորման ոլորտում` 0.47 տոկոս, այլ ոլորտներում` 0,33 տոկոս։

Ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները կազմում են 0.01 տոկոս։ Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը 2014 թվականի ապրիլի 30–ին կազմել է մոտ 2 889,9 մլրդ դրամ։

2014 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 –ը` 412,86 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև