Հայաստանի պետբյուջեի սեկվեստրի մասին հարցն ընդգրկված չէ օրակարգում. ֆինանսների փոխնախարար

10.06.2014 17:35
Հայաստանի պետբյուջեի սեկվեստրի մասին հարցն ընդգրկված չէ օրակարգում. ֆինանսների փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի սեկվեստրի մասին հարցն ընդգրկված չէ օրակարգում, երեքշաբթի ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Այսօրվա դրությամբ մեր առջև կանգնած չէ 2014 թ.–ի բյուջեի սեկվեստրի հարցը։ Եթե նման անհրաժեշտություն լիներ, ապա Ֆինանսների նախարարությունը հանդես կգար հրապարակային հայտարարությամբ և կտեղեկացներ պատգամավորներին բյուջեի վերանայման անհրաժեշտության մասին», – ասաց Ջանջուղազյանը։

Նա նաև նշեց, որ նախարարությունը պարբերաբար պետբյուջեի մուտքերի և ծախսերի մասին ամբողջական հաշվետվություն է հրապարակում։

ՀՀ ԱԺ–ն նախորդ տարվա դեկտեմբերի 12–ին ընդունել է 2014 թ.–ի պետական բյուջեն։ Հայաստանի 2014 թ.–ի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 135 մլրդ դրամի սահմանում, ծախսերը` 1 տրիլիոն 245 մլրդ դրամի սահմանում։ Բյուջեի պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2,3 տոկոսը, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը` 8,6 տոկոս։ ($1 – 412,00 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև