Հայաստանում բանկոմատների թիվը I եռամսյակում հասել է 1297-ի

10.06.2014 19:01
Հայաստանում բանկոմատների թիվը I եռամսյակում հասել է 1297-ի

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առևտրային բանկերի կողմից տեղադրված բանկոմատների թիվը 2014թ. մարտի վերջի դրությամբ հասել է 1297-ի` մեկ եռամսյակի ընթացքում ավելանալով 42-ով, հաղորդվում է ԿԲ 2014թ. առաջին եռամսյակի «Բանբերում»։

Միաժամանակ Հայաստանում գործող POS տերմինալների թիվը առաջին եռամսյակի վերջին աճել է 155-ով և կազմել 6989 հատ։

Ըստ ԿԲ տվյալների` երկրում գործող 21 առևտրային բանկերից միայն 19-ն են տրամադրել պլաստիկ քարտեր կամ դրանց սպասարկում։ Այդ 19 բանկերը «ԱրմենիանՔարդ» վճարահաշվարկային համակարգի անդամ են։--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև