Հայաստանը պահպանել է պարտքի ցածր բեռ ունեցող երկրի դիրքը. ֆինանսների փոխնախարար

10.06.2014 20:01
Հայաստանը պահպանել է պարտքի ցածր բեռ ունեցող երկրի դիրքը. ֆինանսների փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պահպանել է պարտքի ցածր բեռ ունեցող և սպասարկման տեսակետից ոչ ռիսկային երկրի դիրքը, երեքշաբթի ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Մենք կշարունակենք արտաքին պետական պարտքի անվանական ծավալի նախատեսված աճի քաղաքականությունը, ինչը, սակայն, չի անդրադառնում պետական պարտքի հարաբերական չափի վրա և թույլ է տալիս պարտքային բեռի հետ իրավիճակը պահել վերահսկողության տակ», – ասել է Ջանջուղազյանը։

Նա ընդգծել է, որ իրականացվող քաղաքականության և ռուսական կայունացնող պարտքի ժամանակից շուտ մարման շնորհիվ` երկիրը շարունակում է մնալ պարտքի ցածր բեռ ուենցող երկրների ցանկում։
ՀՀ կառավարության 2013 թ.–ի հոկտեմբերի որոշմամբ` եվրապարտատոմսերի թողարկումից ստացած 450 մլն դոլարն ուղղվել է 500 մլն դոլարի չափով ռուսական կայունացնող վարկի ժամկետից շուտ մարմանը, որից 50 մլն դոլարն արդեն մարվել է։

Միաժամանակ Ջանջուղազյանն ընդգծել է, որ տեղին չէ պետական պարտքի մակարդակը համեմատել բնակչության սոցիալական վիճակի հետ` նշելով, որ այն, հիմնականում, պայմանավորված է բյուջեի ծախսային հոդվածներով, որտեղ հաշվի է առնված նաև ծրագրերի իրականացման առաջնահերթությունը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ նախկին կառավարությունը ձախողել է բազմաթիվ տնտեսական ծրագրեր, ավելացրել է պետական պարտքը, ինչը հանգեցրել է միգացիայի, գործազրկության և աղքատության աճին, ինչպես նաև բնակչության սոցիալական վիճակի սրընթաց անկմանը։

«Պետական պարտքն աճում է, իսկ բնակչության կենսամակարդակն անկում է ապրում, և հարկավոր է շտապ ուղել իրավիճակը, հակառակ դեպքում այն կհանգեցնի կառավարության տնտեսական քաղաքականության ձախողմանը», – ասել է Զոհրաբյանը։

ԱՎԾ տվյալների համաձայն` Հայաստանի համախառան պետական պարտքը 2014 թ.–ի ապրիլի վերջին կազմել է 4 560,37 մլն դոլար, որը գրեթե չի փոխվել մեկ ամսում։ Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում աճել է 20,8 մլն դոլարով` ապրիլի վերջին կազմելով 3 887,9 մլն դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև