ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումներն ապրիլին կազմել են 1 810,4 մլրդ դրամ` աճելով 1,9%–ով

11.06.2014 18:01
ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումներն ապրիլին կազմել են 1 810,4 մլրդ դրամ` աճելով 1,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2014 թվականի ապրիլին, մարտի համեմատ, ավելացել են 1,9 տոկոսով և կազմել մոտ 1 810,4 մլրդ դրամ,  ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը ապրիլին, մարտի համեմատ, ավելացել են  2.7 տոկոսով՝ կազմելով ավելի քան 684.6 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով նույն ցուցանիշն աճել է 1.4 տոկոսով և կազմել է ավելի քան 1 125,8 մլրդ դրամ։

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սպառողական ոլորտին` 21,7 տոկոս ։ Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում առևտրային բանկերի սպառողական վարկերը ապրիլի վերջին կազմել են շուրջ 397,7 մլրդ դրամ (1,8%–ի աճ)։

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ մոտ 18,9 տոկոս մասնաբաժնով, որտեղ բանկերը հաշվետու ժամանակահատվածում ուղղել են մոտ 346,4 մլրդ դրամ (աճը մարտի համեմատ` 0.5 տոկոս)։

Այնուհետև առևտրի վերամշակող արդյունաբերությունն  է` 9.8 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը նախորդ ամսվա համեմատ աճել է 3.9 տոկոսով և կազմել է ավելի քան 180 մլրդ դրամ։

2014 թ.-ի ապրիլի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: ($1 –ը` 411,67 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև