Հայաստանի ՎԿ–ների կողմից գյուղատնտեսության վարկավորման ծավալն ապրիլին ավելացել է 2,7%–ով` հասնելով 46,7 մլրդ դրամի

12.06.2014 12:53
Հայաստանի ՎԿ–ների կողմից գյուղատնտեսության վարկավորման ծավալն ապրիլին ավելացել է 2,7%–ով` հասնելով 46,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունները 2014 թվականի ապրիլի վերջի դրությամբ գյուղատնտեսությանը մոտ 46,7 մլրդ դրամ վարկ են տրամադրել, ինչը մարտի վերջի ցուցանիշից մեծ է 2,7 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրից։

Միաժամանակ բուսաբուծության ոլորտ ուղղված վարկերը ապրիլի վերջին կազմել են 22,3 մլրդ դրամ` մարտի համեմատ ավելանալով 3,7 տոկոսով, իսկ անասնաբուծությանն ուղղված վարկերը` 23,1 մլրդ դրամ` ավելանալով 1.5 տոկոսով։

Միաժամանակ վարկային կազմակերպությունների կողմից առևտրի վարկավորման ծավալը ապրիլի վերջին կազմել է 22,8 մլրդ դրամ, ինչը մարտի ցուցանիշից մեծ է 0,8 տոկոսով։ Միաժամանակ, փետրվարին վարկային ներդրումներն առևտրում կազմել են 19 մլրդ դրամ, իսկ մեծածախ առևտրում` գրեթե 3,4 մլրդ դրամ։

ԿԲ–ի համաձայն` վերամշակող արդյունաբերության վարկավորման ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել է 10,4 մլրդ դրամ` մարտի համեմատ ավելանալով 0,1 տոկոսով։ Հատկանշական է, որ այս ճյուղի վարկավորման հիմնական մասը բաժին է ընկել սննդի արդյունաբերությանը` կազմելով մոտ 3,7 մլրդ դրամ։

2014 թվականի ապրիլի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 33 վարկային  կազմակերպություն։ ($1 –ը` 411,67 դրամ)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև