Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 12–ին աճել է 0.13%–ով և 1 դոլարի դիմաց 412,04 դրամ կազմել

12.06.2014 18:48
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 12–ին աճել է 0.13%–ով և 1 դոլարի դիմաց 412,04 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 12–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, հունիսի 11–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.13 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 412,04 դրամ։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 3.25 մլն դոլարի (ավելի քան 1.3 մլրդ դրամ) 40 գործարք։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում հունիսի 11–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հունիսի 11–ին միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը`411,75 դրամ, 1 եվրոն` 556,69 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև