Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետ է գնել 1 մլրդ. դրամ ծավալով պետական պարտատոմսեր։

12.06.2014 19:31
Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետ է գնել 1 մլրդ. դրամ ծավալով պետական պարտատոմսեր։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարությունը հունիսի 12-ին հետ է գնել 1 մլրդ. դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր։

Հետ են գնվել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN6014A151 թողարկման պարտատոմսեր։

Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 315 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 088 116 340 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 7.9500 տոկոս է: ($1 – 411,67 դրամ)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև