Անգլիայի բանկին թույլատրվել է սահմանափակել հիփոթեքային վարկերը

13.06.2014 14:26
Անգլիայի բանկին թույլատրվել է սահմանափակել հիփոթեքային վարկերը

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը կհայտարարի Անգլիայի բանկին հատուկ լիազորություններ տրամադրելու մասին, որոնք թույլ կտան Կենտրոնական բանկին սահմանափակումներ մտցնել հիփոթեքային վարկերի նկատմամբ` կախված անշարժ գույքի արժեքից և փոխառուի եկամուտներից, հաղորդում է vestifinance.ru-ն։

Բրիտանիայի Կենտրոնական բանկը կարող է ուղղակիորեն միջամտել բնակշուկայի իրավիճակին` սահմանափակումներ հաստատելով հիփոթեքային վարկերի ծավալների նկատմամբ` կախված փոխառուի եկամուտներից, ինչպես նաև գույքի արժեքից, որը նա պատրաստվում է ձեռք բերել։ Երկրի ֆինանսական ղեկավարները նշում են, որ այդ միջոցներն ուղղված են «Մեծ Բրիտանիայի բնակարանային շուկայի ապագա ռիսկերի» դեմ։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև