«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ–ն համալրել է իր կանոնադրական կապիտալը` հասցնելով այն 4,9 մլրդ դրամի

13.06.2014 18:43
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ–ն համալրել է իր կանոնադրական կապիտալը` հասցնելով այն 4,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/.  «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալն ավելացել է 414,250 հազարով` կազմելով 4,905,960 հազար դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին կազմակերպության մամուլի ծառայությունից։

«Կանոնադրական կապիտալը համալրվել է կազմակերպության միակ բաժնետեր «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ U.A. (FINCA Microfinance Coöperatief U.A)»–ի միջոցների հաշվին», – նշեցին մամուլի ծառայությունից։

Կապիտալի ավելացումը պայմանավորված է կապիտալի բավարարության նորմատիվի ցուցանիշի ավելացմամբ։ Ինչպես նշեցին կազմակերպությունից, կապիտալի հաջորդ համալրումը սպասվում է 2015 թ.–ի ամռանը։

«ՖԻՆՔԱ» վարկային կազմակերպության ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 26,2 մլրդ դրամ, պարտավորությունները` 21,4 մլրդ դրամ, վարկային ներդրումները` ավելի քան 23,5  մլրդ դրամ, իսկ կապիտալը` մոտ 4,8 մլրդ դրամ։ Միաժամանակ ՎԿ–ի զուտ շահույթը 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է մոտ 35 մլն դրամ, ինչը 2013 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ 13,1 տոկոսով պակաս է ($1-ը` 411,75 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև