ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապաններին եվրոպական հինգ քաղաքների ուղեգրեր կհանձնեն

16.06.2014 17:30
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապաններին եվրոպական հինգ քաղաքների ուղեգրեր կհանձնեն

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/.  Եվրոպական 5 քաղաքներ (Աթենք, Նիցցա, Բարսելոնա, Նեապոլ և Լոնդոն) այցելելու 2 անձի համար նախատեսված 7-օրյա ուղեգրերի խաղարկությունը մեկնարկեց ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղում,  հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Խաղարկությունը հեռարձակվում էր առցանց ռեժիմում բանկի պաշտոնական կայքէջերում (www.acba.am և www.cards.acba.am ):

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր բանկի Visa, Mastercard, ArCa և American Express քարտերից որևէ մեկով գարնան 3 ամիսների ընթացքում կատարել նվազագույնը թվով 20 վճարային գործարք, որոնց ընդհանուր գումարը կկազմեր առնվազն 100,000 ՀՀ դրամ:

«Ձևավորած ավանդույթի համաձայն հաղթող Քարտապաններին ընտրում են հենց բանկի հաճախորդները: Այս անգամ այդ պատվին արժանացան «Երիտասարդական» մասնաճյուղի հաճախորդները։

Խաղարկության արդյունքում ուղեգրերի արժանացան հետևյալ քարտապանները՝ Մանուկ Պետրոսյան  (քարտի վերջին չորս թվերը 7115)-  Աթենք, Լևոն Դավթյան (քարտի վերջին չորս թվերը 2278)` Նիցցա, Արմեն Հարությունյան (քարտի վերջին չորս թվերը 8947)` Բարսելոնա, Վահրամ Տեր-Մաթևոսյան (քարտի վերջին չորս թվերը 8997)` Նեապոլ, Նարեկ Սաֆարյան (քարտի վերջին չորս թվերը 9033)`Լոնդոն։

Ուղեգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա «Արմենիա» մասնաճյուղում, որի ժամանակ հաղթող քարտապանները բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի կողմից կստանան իրենց ուղեգրերի հավաստագրերը:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 264,6 մլրդ դրամ ($640,2 մլն.), վարկային ներդրումները` 178 մլրդ դրամ ($430,6 մլն.), սեփական կապիտալը` 53 մլրդ դրամ ($128,2 մլն.)։ Ներդրումների ծավալը կազմել է 109,6 մլրդ դրամ ($265,1 մլն)։ Բանկի հիմնադրման պահից բանկի հաճախորդների թիվն աճել է 25 անգամ` կազմելով մոտ 276 հազար։ Բանկն ունի 1050 աշխատակից։ Վերջին տասը տարում բանկի մասնաճյուղի թիվը հասել է 49–ի, որոնք տեղակայված են հանրապետության ողջ տարածքում ($1 – 411,69 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև