ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

16.06.2014 18:31
ՀՀ ԿԲ–ն  500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 16-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2615C146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 70 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 50 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 481 347 743 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.6648 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.7052 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև