AVERS դրամական փոխանցումների համակարգի «Ամենադինամիկ արտասահմանյան գործընկեր» մրցանակը 2014թ.–ին շնորհվել է Հայաստանին՝ ի դեմս ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ

17.06.2014 12:25
AVERS դրամական փոխանցումների համակարգի «Ամենադինամիկ արտասահմանյան գործընկեր» մրցանակը 2014թ.–ին շնորհվել է Հայաստանին՝ ի դեմս ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. «Դրամական փոխանցումների, բանկային մետաղադրամների և մետաղների» թվով 6-րդ միջազգային կոնֆերանսի շրջանակում, անցկացված «AVERS « դրամական փոխանցումների համակարգի կողմից, որպես «Ամենադինամիկ արտասահմանյան գործընկեր» ճանաչվել է Հայաստանը` ի դեմս  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  ԲԱՆԿԻ:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, բանկը շարունակելու է իր արդյունավետ համագործակցությունը «AVERS»  դրամական փոխանցումների համակարգի հետ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 264,6 մլրդ դրամ ($640,2 մլն.), վարկային ներդրումները` 178 մլրդ դրամ ($430,6 մլն.), սեփական կապիտալը` 53 մլրդ դրամ ($128,2 մլն.)։ Ներդրումների ծավալը կազմել է 109,6 մլրդ դրամ ($265,1 մլն)։ Բանկի հիմնադրման պահից բանկի հաճախորդների թիվն աճել է 25 անգամ` կազմելով մոտ 276 հազար։ Բանկն ունի 1050 աշխատակից։ Վերջին տասը տարում բանկի մասնաճյուղի թիվը հասել է 49–ի, որոնք տեղակայված են հանրապետության ողջ տարածքում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև