Հայկական բանկերի կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների մասնաբաժինն ապրիլին 68.7% է կազմել

17.06.2014 15:05
Հայկական բանկերի կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների մասնաբաժինն ապրիլին 68.7% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակցությունը 2014թ.–ի ապրիլին կազմել է 68.7%` նախորդ ամսվա համեմատ կրճատվելով 6.7  տ.կ.–ով, տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքը։

Հայկական բանկերի կանոնադիր կապիտալում 2013 թվականին արտասահմանյան մասնակցությունը միաժամանակ կազմել է 74.6 տոկոս, ինչը գրեթե 1.3 տ.կ.–ով շատ է 2012 թվականի ցուցանիշից։ Միաժամանակ, 2013 թվականի ընթացքում չորս բանկեր օտարերկրյա աղբյուրների հաշվին լրացրել են սեփական կանոնադրական կապիտալը 11.4 մլրդ դրամով։

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն` 2007–2013թթ.–ին հայկական բանկերի կապիտալում ոչ ռեզիդենտների մասնաբաժինն աճել է` 2007թ.–ի 58 տոկոսից հասնելով 2010թ.–ի պիկային 78,90 տոկոսի։ Սակայն 2010թ.–ից սկսվեց նկատվել կապիտալում օտարերկրյա մասնակցության կրճատման միտում, և 2012թ.–ին տվյալ ցուցանիշը կազմեց 73,10 տոկոս` 2011թ.–ի 75,10 տոկոսի դիմաց (անկումը` 2 տ.կ.)։

Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալում 2013թ.–ի արդյունքներով` առավել մեծ մասնաբաժին ունեին Եվրամիության երկրները` 33.8 տոկոս, Ռուսաստանը`15,4% և Շվեյցարիան`4% (2012թ.–ին`ԵՄ- 31.6%, Ռուսաստանը` 15.3% և Շվեյցարիան` 4,2%)։

Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալը 2013թ.–ի վերջին  կազմել է 263 մլրդ դրամ, իսկ ապրիլի վերջին` 270 մլրդ դրամ։

2014 թվականի ապրիլի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ և Համահայկական բանկը, որոնցից մեկ բանկը գործում է որպես ՍՊԸ, չորսը` ԲԲԸ, 17–ը` ՓԲԸ։ Ութ բանկ էլ գործում է 100–տոկոսանոց բաժնեմասով։($1- 411.86 դրամ)։-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև