Անելիք Բանկը նոր` «Ամառային» ավանդատեսակ է ներդրել

17.06.2014 18:44
Անելիք Բանկը նոր` «Ամառային» ավանդատեսակ է ներդրել

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ներդրել է նոր` «Ամառային» ավանդատեսակ, որը հնարավորություն է ընձեռում ընդամենը 9 ամսով ներդնելու դեպքում ստանալ բարձր` տարեկան 14,3% կայուն եկամուտ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Իր բոլոր հաճախորդների համար առավել հարմար պայմաններ ստեղծելու նպատակով Բանկն «Ամառային» ավանդատեսակից օգտվողներին հնարավորություն է տալիս ավելացնել ավանդի չափը ցանկացած պահի և ցանկացած գումարով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավանդի ներդրման նվազագույն գումարը դրամով կազմում է  500 հազար ՀՀ դրամ, իսկ տարադրամով` 1000 ԱՄՆ դոլար կամ` 1000 եվրո:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ–բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանի խոսքերով` «Ամառային» ավանդատեսակի առավելությունը նաև այն է, որ ավանդատուներն անգամ 6 ամսով ավանդ ներդնելու դեպքում ստանալու են բավական բարձր տոկոսադրույքով կայուն եկամուտ` ՀՀ դրամով` տարեկան 14 %, ԱՄՆ դոլարով ` 8% և եվրոյով` 6%:
«Եվրոյով 2 և ավելի տարի ներդնելու դեպքում ավանդատուները կստանան տարեկան  8% կայուն եկամուտ», – ասել է նա։
Մկրտչյանը նաև ավելացրել է, որ «Ամառային» ավանդատեսակի բոլոր ավանդատուների համար կազմակերպվելու է ճամփորդական ուղեգրերի խաղարկություն, որի պայմանների մասին առավել մանրամասն կտեղեկացվի հետագայում։
Բանկի ակտիվները 2014 թ.–ի մարտի 31–ի դրությամբ կազմել են 63,6 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ աճը կազմել է 6 տոկոս), պարտավորությունները` 51 մլրդ դրամ (8,79 մլրդ դրամի աճ), կապիտալը` 12, 56 մլրդ դրամ (3,8 տոկոսի անկում), վարկային ներդրումները` 42,8 մլրդ դրամ (10,9 տոկոսի աճ), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 38,8 մլրդ դրամ (16,9 տոկոսի աճ)։
«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` – «Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև