Հայաստանի ԿԲ-ն տեղաբաշխել է 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

17.06.2014 19:03
Հայաստանի ԿԲ-ն տեղաբաշխել է 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի 17-ին տեղաբաշխել է 4 մլրդ դրամ ծավալով պետական միջնաժամկետ պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալության հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3.5-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 270 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 150 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 120 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 687 494 468 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.3651 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.5100 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: . ($1 – 411,51 դրամ է)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև