ԵՄ–ի և ԱՄՀ–ի` Ուկրաինային տրվող աջակցությունը 2014թ.–ին 1.61 մլրդ եվրո կկազմի

20.06.2014 12:22
ԵՄ–ի և ԱՄՀ–ի` Ուկրաինային տրվող աջակցությունը 2014թ.–ին 1.61 մլրդ եվրո կկազմի

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական միությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական օգնությունը 2014 թվականին կկազմի 1.61 մլրդ եվրո, ասվում է Ուկրաինայի և ԵՄ–ի ասոցացման համաձայնագրի իրագործման «ճանապարհային քարտեզի» նախագծում, որը հրապարակել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հաղորդում է Փրայմը։

Փաստաթղթում նշված է Ուկրաինային հատկացվելիք 1 մլրդ հավելյալ ֆինանսական աջակցությունը` արդեն համաձայնեցված 610 մլն եվրոյից բացի. երկիրը գումարները կստանա տրանշերով` 600 մլն եվրո հունիսին, մնացածը` տարվա ընթացքում ԵՄ–ի և ԱՄՀ–ի հետ համաձայնեցմամբ։ Ֆինանսական աջակցության տրամադրումը «ճանապարհային քարտեզում» կապվում է հարկային բարեփոխման հետ, երկու կետն էլ ընդգրկված են տնտեսության կայունացման միջոցներին նվիրված բաժնում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև