Ուկրաինան վարկատուների հետ քննարկում է պարտքերի վերակազմավորումը

20.06.2014 13:09
Ուկրաինան վարկատուների հետ քննարկում է պարտքերի վերակազմավորումը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինային կառավարությունը ոչ պաշտոնական բանակցություններ է անցկացրել մասնավոր ներդրողների հետ` սեփական պարտատոմսերով պարտքերի վերակազմավորման հնարավորության ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Institute of International Finance միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը, գրում է Փրայմը` հղում անելով The Wall Street Journal–ին։

Ասոցիացիայի տնտեսագետ Լյուբեմիր Միտովի խոսքով, բանավեճի ընթացքում քննարկվում էր, թե վերակազմավորման ինչ տարբերակներ կարելի կլիներ դիտարկել Ուկրաինայի տնտեսական ճգնաժամի խորացման դեպքում։ Ըստ նրա, վերակազմավորման որևէ որոշում չընդունվեց։ Բացի այդ, այս պահին չկա որևէ թիվ կամ վերակազմավորման սխեմա։

«Խոսքն այն մասին էր, թե գոյություն ունի՞, արդյոք, կամավոր որևէ փոխանակում թղթերի շրջանառության ժամկետը երկարացնելու նպատակով»,– ասել է նա։ Վերակազմավորման հարցի վերաբերյալ որոշումը, հավանաբար, կհետաձգի մինչև ավելի ուշ ժամկետ, մինչև այն պահը, երբ ԱՄՀ–ն կարողանա գնահատել Ուկրաինայի խնդիրների ծավալը, քանի որ նմանատիպ վերակազմավորումը պետք է արժանանա ԱՄՀ–ի հավանությանը։

Ավելի վաղ ԱՄՀ–ն նշել էր, որ պարտքի վերակազմավորում այս պահին պետք չէ, իսկ   Institute of International Finance–ը հայտարարել էր, որ ներդրողները չպետք է բացառեն դրա անցկացման հավանականությունը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև