Հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում գնաճը կազմել է 4,4%

20.06.2014 13:31
Հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում գնաճը կազմել է 4,4%

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/.  Գնաճը Հայաստանում 2014 թվականի հունվար–մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,4 տոկոս։ Այսպիսի տվյալներ է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն «ԱՌԿԱ» գործակալությանը։

Միաժամանակ, հանրապետությունում սպառողական գներն այս տարվա մայիսին նախորդ ամսվա համեմատ նվազել են 0,8 տոկոսով։

ԱՎԾ տվյալներով` հունվար–մայիսի տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա հունվար–մայիսի համեմատ կազմել է 4 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2014 թվականին գնաճը ծրագրված է 4% (±1,5%), իսկ ՀՆԱ աճը` 5,2% մակարդակում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև