Հայկական դրամն ամրապնդվել է տարեսկզբի արժեզրկումից հետո

20.06.2014 18:01
Հայկական դրամն ամրապնդվել է տարեսկզբի արժեզրկումից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամն ամրապնդվել է տարեսկզբի արժեզրկումից հետո։

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին հայկական դրամը արժեզրկման ակներև միտում էր ցուցաբերում։ 2014թ. հունվար-ապրիլին այն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվեց մոտ 2%-ով։ Այսպես` ՀՀ Վիճակագրական ծառայության տվյալներով` հունվարին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407,35 դրամ` $1 նկատմամբ, փետրվարին` 411,54 դրամ, մարտին` 414,22 դրամ, իսկ ապրիլին փոխարժեքը կազմել է 414,31 դրամ $1 համար։

Միաժամանակ Կենտրոնական բանկը, փորձելով կայունացնել իրավիճակը և աջակցել դրամին, բազմիցս միջամտել է արժութային շուկային։ Մասնավորապես, տարեսկզբից մինչ օրս կարգավորիչը արժութային շուկայում վաճառել է մոտ $137 մլն.։

Արժեզրկման 4 ամիսներից հետո մայիսին և հունիսին նկատվում է դրամի ամրապնդման միտում։ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մայիսին կազմել է 13,3 դրամ` $1 համար` նվազելով 1 կետով կամ 0,24%` նախորդ ամսվա համեմատ։

Ընդ որում` ընթացիկ շաբաթ` հունիսի 16-20-ը, դոլարի փոխարժեքը սկսեց սրընթաց իջնել։

Հունիսի 20-ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դրամի նկատմամբ կազմել է  409,54 դրամ $1 համար` իջնելով 0,36 կետով հունիսի 19-ի ցուցանիշի համեմատ։

Արժույթի շուկայում նման իրավիճակը բացատրվում է վճարման հաշվեկշռի սեզոնային սրբագրմամբ։ Այսպես` 2013 թ.-ին նկատվում էր նմանատիպ իրավիճակ, երբ ամառային սեզոնին դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազեց, իսկ սեպտեմբերին սկսեց բարձրանալ։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2013թ. հունիսին դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 414,90 դրամ  $1 համար` նվազելով նախորդ ամսվա համեմատ 0,88 կետով, իսկ հուլիսին փոխարժեքը կազմեց 410,47 դրամ $1 համար, օգոստոսին` 407,31 դրամ, իսկ սեպտեմբերին փոխարժեքն աճեց մինչև 408,18 դրամ $1 համար։ ($1 – 409,54 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև