ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ խաղարկության հաղթողներին հանձնեց եվրոպական 5 քաղաքների ուղեգրերի հավաստագրերը

20.06.2014 19:54
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ խաղարկության հաղթողներին հանձնեց եվրոպական 5 քաղաքների ուղեգրերի հավաստագրերը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Արմենիա» մասնաճյուղում ուրբաթ տեղի ունեցավ բանկի կողմից մարտի 1-ին հայտարարված խաղարկության հաղթողներին դեպի եվրոպական 5 քաղաքաներ Նեապոլ, Նիցցա, Լոնդոն, Բարսելոնա և Աթենք, ուղեգրերի հավաստագրերի հանձման արարողությունը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր Բանկի Visa, Master Card, ArCa և American Express քարտերից որևէ մեկով գարնան 3 ամիսների ընթացքում կատարել նվազագույնը թվով 20 վճարային գործարք, որոնց ընդհանուր գումարը կկազմեր առնվազն 100.000 ՀՀ դրամ:

Ուղևորության հավաստագրերը 5 երջանիկ քարտապաններին անձամբ հանդիսավոր կերպով հանձնելուց հետո ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, շնորհավորելով հաղթողներին, ասաց, որ ինքը այսպիսի իրավիճակում երբևէ չի հայտնվել, որ իմանա՝ ինչ զգացողություններ կարող է պարգևել նման հաճելի անակակնալը, բայց շատ լավ պատկերացնում է, որ եվրոպական քաղաքաներ ուղևորությունն իսկապես հաճելի անակնկալ կարող է լինել ցանկացածի համար, և հաղթող քարտապաններին մաղթեց բարի թռիչք ու անմոռանալի տպավորություններով վերադարձ հայրենիք։

«Հավաստիացնում եմ, որ բանկը հավատարիմ է մնալու իր կողմից որդեգրած սկզբունքներին, միշտ լինելու է հաճախորդների կողքին, իսկ ակցիաներն ու միջոցառումները լինելու են շարունակական: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հաղթողներին, ցանկանում եմ նրանց հաղթանակներ, որոնք միշտ կուղեկցվեն ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից նման ակցիաների տեսքով» իր խոսքում նշեց Հակոբ Անդրեասյանը, հայտնում են բանկից։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 264,6 մլրդ դրամ ($640,2 մլն.), վարկային ներդրումները` 178 մլրդ դրամ ($430,6 մլն.), սեփական կապիտալը` 53 մլրդ դրամ ($128,2 մլն.)։ Ներդրումների ծավալը կազմել է 109,6 մլրդ դրամ ($265,1 մլն)։ Բանկի հիմնադրման պահից բանկի հաճախորդների թիվն աճել է 25 անգամ` կազմելով մոտ 276 հազար։ Բանկն ունի 1050 աշխատակից։ Վերջին տասը տարում բանկի մասնաճյուղի թիվը հասել է 49–ի, որոնք տեղակայված են հանրապետության ողջ տարածքում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post