Աբե. գնանկումը մնացել է անցյալում

25.06.2014 13:07
Աբե. գնանկումը մնացել է անցյալում

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Գնանկումը, որը խժռում էր Ճապոնիայի տնտեսությունը վերջին 15 տարում և արգելակում էր աճը, մնացել է անցյալում, և դրա վերսկսումը կկանխվի պետական միջոցառումների շնորհիվ` ուղղված բիզնեսի աջակցությանը, հայտարարեց Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, գրում է vestifinance.ru-ն։

«Խիզախ դրամային քաղաքականության, ճկուն  ֆիսկալ կուրսի և աճի ռազմավարության շնորհիվ մենք նոր փուլ մտանք` հետևում թողնելով գնանկումը»,- հայտարարեց նա։ Սպառողական հարկը առաջին անգամ բարձրացվեց 1997 թ. հետո առաջին անգամ, և դա «դժվար ժամանակ էր տնտեսությունում իրավիճակը կարգավորելու համար, սակայն ես հավատում եմ, որ մենք կարողացանք հաղթահարել դա»,- ընդգծել է Աբեն։

Ավելի վաղ վարչապետը հնչեցրել էր մի շարք տնտեսական միջոցառումներ, այսպես կոչված, «աբենոմիկայի» «Երրորդ նետի» իրականացման շրջանակներում։

Բարեփոխման առավել մանրամասն դետալները հայտնի կդառնան այս ամսվա վերջին։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև