ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրավաբանական անձանց նոր «Վարկ+» վարկատեսակ է առաջարկում

26.06.2014 17:58
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրավաբանական անձանց նոր «Վարկ+» վարկատեսակ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ առաջարկում է նոր վարկատեսակ՝ «Վարկ+», որից կարող են օգտվել իրավաբանական անձինք, ովքեր ունեն ստացված վարկեր այլ բանկից կամ վարկային կազմակերպությունից և կարիք ունեն նոր միջոցների ներգրավման առանց հավելյալ ժամանակ վատնելու, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Վարկ+»-ը տրամադրվում է առանց ֆինանսատնտեսական վերլուծության և առանց գույքի գնահատման և ապահովագրության ծախսերի: Բացի այդ, վարկի տրամադրման մասին որոշումն ընդունվում է մեկ ժամում, վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթավորումը հասցված է նվազագույնի, հնարավոր է փոխել  նաև վարկի արժույթը: Այս վարկատեսակի մեկ այլ առավելությունն այն է, որ ամսական միևնույն գումարի մուծման պայմանով տրամադրվում են լրացուցիչ վարկային միջոցներ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Վարկ+» վարկը տրամադրվում է 12-72 ամիս տևողությամբ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, վարկը տրամադրվում է սկսած 8% տարեկան տոկոսադրույքով:

Վարկի գումարի առավելագույն չափը գրավային ապահովվածությամբ կազմում է 14,000,000 ՀՀ դրամ, 35.000 դոլար և 28.000 եվրո, իսկ առանց գրավային ապահովվածության՝ 3 000 000 դրամ, 7 500 դոլար և 6000 եվրո:

Մինչև օգոստոսի 10-ը բոլոր իրավաբանական անձինք, ովքեր կդիմեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ  և կբացեն անվճար ընթացիկ հաշիվ, հնարավորություն կունենան մեկ տարի անվճար օգտվել ACBA ON-LINE համակարգից, անվճար կստանան Visa Bussiness քարտ՝ չվճարելով սպասարկման միջնորդավճար առաջին 12 ամսվա ընթացում, ինչպես նաև անվճար կստանան լրացուցիչ ArCa Bussiness քարտ: Իրավաբանական անձինք կկարողանան ստանալ նաև ներմուծման /արտահանման խթանման վարկ կամ վարկային գիծ տարեկան ընդամենը 8.99 %-ով:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1995 թ.-ին ԵՄ-ի TACIS ծրագրի շրջանակներում: 2006 թ.-ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր բաժնետերն՝ իրականացնելով զգալի ներդրումներ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի ապրիլի 1-ին կազմել են 264,6 մլրդ դրամ (640,2 մլն դոլար), վարկային ներդրումները՝ 178 մլրդ դրամ (430,6 մլն դոլար), սեփական կապիտալը՝ 53 մլրդ դրամ (128,2 դոլար): Ներդրումների ծավալը կազմել է 109,6 մլրդ դրամ (265,1 մլն դոլար): Բանկի հիմնադրումից հետո նրա հաճախորդների թիվն ավելացել է 25 անգամ՝ կազմելով մոտ 276 հազար: Բանկն ունի 1050 աշխատակից: Վերջին տասը տարում բանկի մասնաճյուղերի թիվը հասել է 49-ի, որոնք գտնվում են հանրապետության ողջ տարածքում: ($1 – 408,12 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև