ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Անելիք» դրամական փոխանցման համակարգին

26.06.2014 18:55
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Անելիք» դրամական փոխանցման համակարգին

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են կատարել և ստանալ դրամական փոխանցումներ «Անելիք» դրամական փոխանցման համակարգի միջոցով հաշված րոպեների ընթացքում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը կնքել է ուղղակի համագործակցության համաձայնագիր «Անելիք ՌՈՒ առևտրային բանկ» ԲԲԸ հետ և այսուհետ «Անելիք» համակարգով դրամական փոխանցումներն իրականացնելու է առցանց:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ուղարկել կամ ստանալ դրամական միջոցներ «Անելիք» համակարգով ավելի քան 100 երկրներից: Այսուհետ դրամական փոխանցումներն իրականացվում են հաշված րոպեների ընթացքում ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով:

«Անելիք» արագ դրամական փոխանցումների համակարգը թույլ կտա բանկի հաճախորդներին կատարել փոխանցումներ ցածր սակագներով` սկսած 0.5%:

Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. անհրաժեշտ է ակտիվացնել ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին ժամանակի ռեալ ռեժիմում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 307,6 մլրդ դրամ (տարեսկզբից աճը կազմել է 2,65 տոկոս), պարտավորությունները` 262,5 մլրդ դրամ (0,12 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 45,1 մլրդ դրամ (20,3 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 229,9 մլրդ դրամ (5,89 տոկոսի աճ), բանկի շահույթը` 537 մլն դրամ ($1 – 413,59 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև