Աշխարհի առաջնության ֆոնին Nike-ը լավ շահույթ է գրանցել

27.06.2014 14:22
Աշխարհի առաջնության ֆոնին Nike-ը լավ շահույթ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Մարզահագուստի արտադրությամբ զբաղվող Nike ընկերությունը տեղեկացրել է եռամսյակային շահույթի ավելացման մասին, ինչին նպաստել են Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում արձանագրված բարձր վաճառքները, հաղորդում է vestifinance.ru-ն:

IV եռամսյակում, որն ավարտվել է մայիսի 31-ին, շարունակվող գործառնություններից ստացված զուտ շահույթի ծավալն ավելացել է՝ մեկ տարի առաջ գրանցված 690 մլն դոլարի կամ բաժնետոմսի դիմաց 76 ցենտի համեմատ հասնելով 698 մլն դոլարի կամ 79 ցենտի:

Շարունակվող գործառնություններից ստացված հասույթն աճել է 13 տոկոսով՝ հասնելով 7,43 մլն դոլարի՝ առանց հաշվի առնելու արտարժույթի փոխարժեք տատանումների ազդեցությունը:

Thomson Reuters –ի կողմից հարցված տնտեսագետների կանխատեսման համաձայն՝ վերլուծաբաններն ակնկալում էին, որ ընկերությունը կտեղեկացնի բաժնետոմսի դիմաց 75 ցենտ եկամուտի կամ 7,34 մլրդ հասույթի մասին:
Մարզահագուստ արտադրող առաջատար Nike ընկերությունը պայմանագրեր է ստորագրել 10 լավագույն ֆուտբոլիստների հետ:

Չնայած, որ Nike ընկերությունը աշխարհում մարզահագուստ արտադրող խոշորագույն ընկերությունն է, Adidas-ը երկար ժամանակ առաջատարի դիրքում էր մարզակոշիկների, մարզահագուստի և այլ հանդերձանքի շուկայում:

Ավելի վաղ Nike-ի ղեկավար Մարկ Պարկերը հայտարարել է, որ մարզահագուստ և մարզակոշիկ արտադրող ընկերությունը նախատեսում է փակել արտադրությունը Չինաստանում մատակարար-գործարանում խոշոր գործադուլների պատճառով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև