ՀՀ ԿԲ-ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 13,65 մլն դոլար է գնել

30.06.2014 14:27
ՀՀ ԿԲ-ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 13,65 մլն դոլար է գնել

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հունիսի 23-ից 29-ը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գնել է 13,65 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 407,82 դրամ միջին կշռված փոխարժեքով, նշված է ԿԲ-ի կայքում:

Միաժամանակ մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 16-22-ը, ԿԲ-ն արժութային շուկայում գնել էր 5,6 մլն դոլար:

Նախորդ շաբաթ ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 20,8 մլն դոլար:

Տարեսկզբից մինչև հիմա ԿԲ-ն արժութային շուկայում վաճառել է մոտ 137 մլն, իսկ գնել է 27,9 մլն դրամ ($1 –ը` 407,58 դրամ):-0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև