Հայաստանի ընդհանուր պետական պարտքը մայիսին նվազել է 0,2%–ով և 4,55 մլրդ դոլար կազմել

30.06.2014 16:36
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը մայիսին նվազել է 0,2%–ով և 4,55 մլրդ դոլար կազմել

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համախառն պետական պարտքը 2014 թ.–ի մայիսի դրությամբ մեկ ամսվա ընթացքում նվազել է 0,2 տոկոսով և 4 550,9 մլն դոլար կազմել, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ երկրի արտաքին պարտքը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 21.7 մլն դոլարով և ամսվա վերջին 3 866,1 մլն դոլար կազմել։

Միաժամանակ, արտաքին պարտքի 3 382,6 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, այն մեկ ամսվա ընթացքում կրճատվել է 11,1 մլն դոլարով։

Հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 483.5 մլն դոլարը բաժին է ընկնում է ՀՀ ԿԲ–ի պարտքին։ Ամսվա ընթացքում այս ցուցանիշը նվազել է 10,6 մլն դոլարով։

Ներքին պարտքը մայիսի վերջին կազմել է 684,7 մլն դոլար` ավելանալով 12,3 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 647,48 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պարտատոմսերին, 28,9 մլն դոլար են կազմում օտարերկրյա արժույթով պետական պարտատոմսերը, վարկերն ու փոխառությունները` 6 մլն, իսկ 2,3 մլն դոլարը բաժին է ընկնում ներքին երաշխիքներին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև