Միջազգային փորձագետները Երևանում մասնակցել են «Կապիտալի պլանավորում և սթրես-թեստավորում» թեմայով տարածաշրջանային սեմինարին

30.06.2014 17:12
Միջազգային փորձագետները Երևանում մասնակցել են «Կապիտալի պլանավորում և սթրես-թեստավորում» թեմայով տարածաշրջանային սեմինարին

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում հունիսի 23-27-ը կայացել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպված «Կապիտալի պլանավորում և սթրես-թեստավորում» թեմայով տարածաշրջանային սեմինարը, հայտնում է Հակաստանի ԿԲ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, սեմինարին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Լիբանանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Բոսնիա-Հերցոգովինայի և Հայաստանի կենտրոնական բանկերի ռիսկերի կառավարման ոլորտի ավելի քան 30 մասնագետներ:

Սեմինարին բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը և ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության և կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանը:

Սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Մարտին Լորդը և Քրիստինա Չելին ներկայացրել են ֆինանսական կարգավորման գլոբալ հեռանկարների, կապիտալ պլանավորման կոնցեպտների, սթրես-թեստավորման վերաբերյալ հարցեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև