Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2014
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for June, 2014

    Արարատբանկը 2013թ.-ի դիվիդենտները վճարելու նպատակով ավելի քան 297 մլն դրամ կհատկացնի

    Friday, June 27th, 2014

    Արարատբանկը 2013 թ.-ի գործունեության արդյունքում իր բաժնետերերի դիվիդենտները վճարելու համար ավելի քան 297 մլն դրամ կհատկացնի:

    ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

    Friday, June 27th, 2014

    ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 27-29-ը մասնակցելու է Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 84-րդ ժողովին, հաղորդում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը:

    Աշխարհի առաջնության ֆոնին Nike-ը լավ շահույթ է գրանցել

    Friday, June 27th, 2014

    Մարզահագուստի արտադրությամբ զբաղվող Nike ընկերությունը տեղեկացրել է եռամսյակային շահույթի ավելացման մասին, ինչին նպաստել են Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում արձանագրված բարձր վաճառքները, հաղորդում է vestifinance.ru-ն:

    Արարատբանկի ութերորդ թողարկման $1 մլն. ծավալով պարտատոմսերը ցուցակվեցին NASDAQ OMX Արմենիայում

    Thursday, June 26th, 2014

    Արարատբանկի ութերորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը` $1 մլն. ծավալով, հինգշաբթի ցուցակում անցան NASDAQ OMX Արմենիա բորսայում և ներառվեցին երկրորդային բորսային (Bbond), հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Անելիք» դրամական փոխանցման համակարգին

    Thursday, June 26th, 2014

    Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են կատարել և ստանալ դրամական փոխանցումներ «Անելիք» դրամական փոխանցման համակարգի միջոցով հաշված րոպեների ընթացքում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրավաբանական անձանց նոր «Վարկ+» վարկատեսակ է առաջարկում

    Thursday, June 26th, 2014

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ առաջարկում է նոր վարկատեսակ՝ «Վարկ+», որից կարող են օգտվել իրավաբանական անձինք, ովքեր ունեն ստացված վարկեր այլ բանկից կամ վարկային կազմակերպությունից և կարիք ունեն նոր միջոցների ներգրավման առանց հավելյալ ժամանակ վատնելու, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    Postal Savings–ը 4 մլրդ դոլարի IPO է պատրաստում

    Thursday, June 26th, 2014

    China Post Group Co փոստային օպերատորի վարկային ստորաբաժանումը` Postal Savings Bank of China Co.–ն, մտադիր է ավելի քան 4 մլրդ դոլար ստանալ Հոնկոնգում և Շանհայում առաջնային հրապարակային բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում, գրում է vestifinance.ru–ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0.56 կետով և 1 դոլարի դիմաց 407,89 դրամ կազմել

    Wednesday, June 25th, 2014

    Հայաստանի արժութային շուկայում հունիսի 25-ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 24–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.56 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 407,89 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

    NASDAQ OMX Արմենիայում հունիսի 25–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

    Wednesday, June 25th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014թ.–ի հունիսի 25–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

    Ոսկին COMEX-ում այսօր նվազել է չորս առևտրային օրերի նվազագույն ցուցանիշին՝ 1305,4 դոլար/ունցիա

    Wednesday, June 25th, 2014

    Ոսկին այսօր Նյու Յորքի COMEX բորսայում չի կարողացել մնալ 1320 դոլարի սահմանից բարձր և սահմանվել է ունցիայի դիմաց 1310 դոլարից ցածր մակարդակում: Ոսկու գնանշումն այսօր նվազել է՝ հասնելով մինչև ունցիայի դիմաց 1305,4 դոլարի: Սա 2014 թ.-ի հունիսի 19-ից հետո գրանցված ամենացածր ցուցանիշն է, հաղորդում է ՌԲԿ-ն: