Հայկական դրամը հունիսին 0,4%–ով ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

01.07.2014 14:12
Հայկական դրամը հունիսին 0,4%–ով ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամը 2014 թ.-ի հունիսին ամրապնդվել է 0,4 տոկոսով՝ նախորդ տարվա հունիսի համեմատ: Հայկական դրամի նկատմամբ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսին կազմել է 1 դոլարի դիմաց 411,1 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն:

Հարկ է նշել, որ հայկական դրամն ամրապնդվել է տարեսկզբից գրանցված արժեզրկման չորս ամիսներից հետո:

Այս տարվա հունվար-ապրիլին հայկական դրամը արժեզրկման ցայտուն միտում ցուցադրեց: 2014 թ.-ի հունվար-ապրիլին այն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվեց մոտ 2 տոկոսով: Այսպես, ըստ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների՝ հունվարին դրամի նկատմամբ ԱՄՆ –ի միջին փոխարժեքը կազմել է 407,35 դրամ, փետրվարին՝ 411,54 դրամ, մարտին՝ 414,22 դրամ, իսկ ապրիլին փոխարժեքը կազմել է 414,31 դրամ: Մայիսին փոխարժեքը սկսեց նվազել և կազմեց 413,32 դրամ:

Բացի այդ, ԿԲ-ն տարեսկզբից բազմաթիվ անգամ միջամտություններ է իրականացրել արժույթի շուկայում, մասնավորապես՝ կարգավորիչը առաջին կիսամյակում վաճառել է մոտ 137 մլն դոլար, իսկ գնել է 27,9 մլն դրամ ($1-ը` 407,28 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև