Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը մայիսին 7% է կազմել

01.07.2014 15:07
Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը մայիսին 7% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2014 թվականի մայիսին կազմել է 7 տոկոս՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 1,37 տոկոսային կետով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն:

Միաժամանակ ապրիլի համեմատ այդ ցուցանիշը բարձրացել է 1,3 տոկոսային կետով: Տոկոսային սպրեդը (վարկերի և ավանդների տոկոսադրույքի միջև տարբերությունը) այս կամ այն երկրի բանկային համակարգի գնահատման կարևորագույն ցուցանիշներից է: Բարձր տոկոսային սպրեդը վկայում է համակարգային բնույթի առկա ռիսկերի մասին, երբ բանկերը վարկային ռիսկն ադեկվատ գնահատելու հնարավորություն չունեն։

ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանի առևտրային բանկերի վարկերի միջին տոկոսադրույքները մայիսին կազմել են 17 տոկոս՝ ապրիլին գրանցված 15,82 տոկոսի դիմաց, իսկ դեպոզիտների տոկոսադրույքները կազմել են 10,55 տոկոս՝ 10,12 տոկոսի դիմաց:

2014թ.-ի մայիսի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև