ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային բանկային կոնգրեսին

02.07.2014 12:24
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային բանկային կոնգրեսին

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է «Բանկային գործունեություն՝ նոր իրողություններ» խորագրով միջազգային բանկային 23-րդ կոնգրեսին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, կոնգրեսին քննարկվելու են բանկային համակարգի, գնաճի թիրախավորման, բանկային կարգավորման, վճարային համակարգերի վերաբերյալ հարցեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև