Մայիսին Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն աճել են 3 տոկոսով` կազմելով մոտ 144,6 մլն դոլար

02.07.2014 18:39
Մայիսին Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն աճել են 3 տոկոսով` կազմելով մոտ 144,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով ստացված դրամական միջոցների ծավալը 2014 թ.–ի մայիսին, 2013 թ.–ի մայիսի համեմատ, կազմել է ավելի քան 144,6 մլն` աճելով 3 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ մայիսին արտերկրից արված փոխանցումները, նախորդ ամսվա համեմատ, աճել են 8,5 տոկոսով։

Հայաստանից արտերկիր մայիսին կատարված փոխանցումները կազմել են մոտ 25,7 մլն դոլար` 2013 թ.–ի մայիսին կատարված 25,2 մլն դոլարի համեմատ։ Մուտքերի զուտ ներհոսքը կազմել է մոտ 118,9 մլն դոլար` 2013 թ.–ի մայիսին գրանցված մոտ 115,3 մլն դոլարի համեմատ։

Հայաստան ստացվող դրամական միջոցների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 83,2 տոկոսը։ Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները մայիսին կազմել են մոտ 120,4 մլն դոլար (1,3 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից դեպի ՌԴ գրանցված արտահոսքը կազմել է 15,8 մլն դոլար (7,3 տոկոսի աճ)։

Ըստ ԿԲ տվյալների` Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թ.–ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17,3 տոկոսը ($1 – 407,85 դրամ)։ —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև