Հայաստանում 2014 թ.–ի մայիսի վերջին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 4,3 տոկոսով` հասնելով 1,85 տրիլիոն դրամի

02.07.2014 19:05
Հայաստանում 2014 թ.–ի մայիսի վերջին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 4,3 տոկոսով` հասնելով 1,85 տրիլիոն դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թ.–ի մայիսի վերջին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է մոտ 1 852,6 մլրդ դրամ` 2013 թ.–ի մայիսի համեմատ ավելանալով 4,3 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` վարկային ներդրումները կազմել են մոտ 1 720,7 մլրդ դրամ (3,7 տոկոսի աճ), որոնցից արտարժույթով վարկերը կազմել են ավելի քան 1 069,7 մլրդ դրամ, դրամով վարկերը` 651 մլրդ դրամ (աճը` 3,6%)։
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2014 թ.–ի մայիսի վերջին կազմել են մոտ 27,8 մլրդ դրամ (աճ`30,4%)։ Միաժամանակ ժամկետանց վարկերի մոտ 24,3 մլրդ դրամը բաժին է ընկնում կարճաժամկետ վարկերին։

Միաժամանակ բանկերի երկարաձգված վարկերը 2014 թ. մայիսին կազմել են ավելի քան 104 մլրդ դրամ` մեկ տարում ավելանալով 7,8 տոկոսով, որոնցից մոտ 55,7 մլրդ դրամը կարճաժամկետ վարկերն են։ ($1- 407,85 դրամ է)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև