Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 7–ին էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց 407.99 դրամ է կազմել

07.07.2014 18:55
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 7–ին էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց 407.99 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 7–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նախորդ ցուցանիշի համեմատ չի փոխվել և 1 դոլարի դիմաց 407.99 դրամ է կազմել։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 2,2 մլն դոլարի (մոտ 897.6 մլն դրամ) 13 գործարք։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում հուլիսի 7–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հուլիսի 7–ին միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը`407,67դրամ, 1 եվրոն` 554,19 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև