Հայաստանում հուլիսի 8-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,08 տոկոսով և կազմել է 1 դոլարի դիմաց 407,66 դրամ

08.07.2014 18:01
Հայաստանում հուլիսի 8-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,08 տոկոսով և կազմել է 1 դոլարի դիմաց 407,66 դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 8-ին իրականացված գործարքների արդյունքում, հուլիսի 7-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,08 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 407,66 դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած ֆոնդային բորսայի տվյալների համաձայն՝ այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 4,3 մլն դոլարի (մոտ 1,75 մլրդ դրամ) 39 գործարք: Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում հուլիսի 8-ին եվրոյով գործարք չի կատարվել:

Հուլիսի 8-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներ հետևյալն են՝ $1 – 407,55 դրամ, €1 – 553,98 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև