ՀՀ ԿԲ-ն 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

08.07.2014 20:01
ՀՀ ԿԲ-ն 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հուլիսի 8-ին 3 մլրդ դրամ ծավալով միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող AMGN60294190 սերիայի պարտատոմսեր:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 7 846 մլն դրամ, որից 7 136 մլն դրամը՝ մրցակցային հայտերով:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.3712 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4800 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 781 059 189 դրամ ($1 – 407,55 դրամ): –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև