Հայաստանի ՎԿ-ների կողմից տրամադրված վարկերի ծավալը մայիսի վերջին ավելացել է 16,8 տոկոսով՝ հասնելով 148,6 մլրդ դրամի

09.07.2014 14:20
Հայաստանի ՎԿ-ների կողմից տրամադրված վարկերի ծավալը մայիսի վերջին ավելացել է 16,8 տոկոսով՝ հասնելով 148,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՎԿ-ների կողմից տրամադրված վարկերի ծավալը այս տարվա մայիսի վերջին, նախորդ տարվա մայիսի համեմատ, ավելացել է 16,8 տոկոսով և կազմել է մոտ 148,6 մլրդ դրամ, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն:

Միաժամանակ վարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի ռեզիդենտներին տրամադրված վարկերը մայիսի վերջին կազմել են 148,45 մլրդ դրամ (16,9 տոկոսի աճ), որոնցից դրամով տրամադրվել է 93,7 մլրդ դրամ (21,3 տոկոսի աճ), արտարժույթով՝ մոտ 54,8 մլրդ դրամ (10 տոկոսի աճ):

ԱՎԾ-ի տվյալներով՝ տնային տնտեսություններին տրամադրված վարկերը մայիսին կազմել են մոտ 112,7 մլրդ դրամ (24,2 տոկոսի աճ), որոնցից դրամով տրամադրվել է մոտ 79,4 մլրդ դրամ (22,5 տոկոսի աճ), արտարժույթով՝ մոտ 33,3 մլրդ դրամ (28,2 տոկոսի աճ) ($1 – 407,55 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև