ԱՄՆ-ի պատժամիջոցների ռեժիմը խախտելու հետևանքով Commerzbank-ը կարող է 800 մլն դոլար վճարել

10.07.2014 12:06
ԱՄՆ-ի պատժամիջոցների ռեժիմը խախտելու հետևանքով Commerzbank-ը կարող է 800 մլն դոլար վճարել

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի մեծությամբ երկրորդ բանկը՝ Commerzbank-ը, կարող է 600-800 մլն դոլար վճարել Իրանի և Սուդանի նկատմամբ ներդրված պատժամիջոցների դրույթները խախտելու համար, Reuters-ին է տեղեկացրել է ԱՄՆ-ի իրավապահ մարմինների աղբյուրը, հաղորդում է Banki.ru-ն:

Commerzbank-ի ներկայացուցիչը հրաժարվել է ներկայացնել վճարի չափը: Հարցը կարող է կարգավորվել առաջին մի քանի շաբաթում:

Ավելի վաղ New York Times թերթը, հղում անելով սեփական աղբյուրին, տեղեկացրել էր, որ գերմանական բանկին 500 մլն դոլարի տուգանք է սպառնում:

ԱՄՆ-ի իշխանությունները կասկածում են, որ Commerzbank-ն օգտագործել է իր ամերիկյան ստորաբաժանումները Իրանի և Սուդանի ընկերություններին դրամական փոխանցումներ կատարելու համար:

Հրատարակության աղբյուրները նշում են, որ բանկին առաջարկել են համաձայնագիր կնքել, ըստ որի՝ ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները կհրաժարվեն քրեական հետապնդումից, եթե բանկը գանձապետարան վճարումներ կատարի: Commerzbank-ի ղեկավարության հետ  բանակցություններ են ընթանում:

Փորձագետները նշում են, որ Commerzbank-ի գործը կարող է «մարզում» դառնալ Գերմանիայի խոշորագույն բանկին՝ Deutsche Bank-ին նմանատիպ պահանջների պաշտոնական ներկայացումից առաջ, որին ամերիկյան իշխանությունները կասկածում են Իրանի, Սիրիայի և Սուդանի հետ արգելված գործարքների կատարման մեջ: Բանկն արդեն համապատասխան հայց է ստացել:

Commerzbank-ը հիմնադրվել է 1870թ.-ին, գլխամասային գրասենյակը գտնվում է Ֆրանկֆուրտում: Բանկի ակտիվները կազմում են ավելի քան 600 մլրդ եվրո, աշխատակիցների թիվը գերազանցում է 52 հազարը, հաճախորդների թիվը՝ 15 միլիոնը, բանկի հաճախորդների թվում են նաև մոտ 1 մլն ընկերություններ աշխարհի ավելի քան 50 երկրներում: 2013 թ.-ին բանկի հասույթը կազմել է մոտ 9 մլրդ եվրո:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև