Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for July 11th, 2014

    Հայաստանում հուլիսի 8-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն աճել է 0,08 տոկոսով և կազմել է 1 դոլարի դիմաց 407,99 դրամ

    Friday, July 11th, 2014

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 11-ին իրականացված գործարքների արդյունքում, հուլիսի 10-ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,08 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 407,99 դրամ:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 0,17 կետով և 1 դոլարի դիմաց 407,69 դրամ կազմել

    Friday, July 11th, 2014

    Հայաստանի արժութային շուկայում հուլիսի 11–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հուլիսի 10–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,17 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 407,69 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2014թ.–ի մայիսին աճել է 2.5%–ով` մինչև 573,5 մլրդ դրամ

    Friday, July 11th, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2014 թվականի մայիսի վերջին կազմել է 573.5 մլրդ դրամ` 2014 թվականի ապրիլի ցուցանիշի համեմատ ավելանալով 2.5 տոկոսով: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

    ՎՏԲ Հայաստան բանկի բարեխիղճ վարկառուները կարող են ետ ստանալ ապառիկ վարկերի համար վճարած տոկոսների 10%

    Friday, July 11th, 2014

    ՎՏԲ-Հայաստան Բանկը իր բարեխիղճ հաճախորդների համար մշակել է հատուկ առաջարկ` «Սուպերդրույք», որի շրջանակում ապառիկ վարկավորման ողջ գումարի մարումից հետո բանկը վերադարձնում է վարկառուին վճարված տոկոսների ընդհանուր գումարի 10%–ը, հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը:

    ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումները մայիսի վերջին 150.1 մլրդ դրամ են կազմել

    Friday, July 11th, 2014

    Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները 2014թ.–ի մայիսի վերջին կազմել են 150.1 մլրդ դրամ (առանց կուտակված տոկոսների), ինչը 1.3 տոկոսով շատ է 2014թ.–ի ապրիլի ցուցանիշից), տեղեկացնում են ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկագրից։